Նախագահը հայկական բանակի կազմավորման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Նախագահը հայկական բանակի կազմավորման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում երկրի ղեկավարը խոսել է բանակի 23-ամյա փառահեղ ուղու, ինչպես նաեւ վերջին շրջանում Բաքվի անհեռանկար ու տապալված սադրանքներին դիմակայելու մասին: 

Սերժ Սարգսյանն ընդգծել է սադրանքների քաղաքականության անմիջական կապը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեր երկրի եւ ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց: Հայոց բանակը բառացիորեն ամեն օր եւ ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություններ կատարող ելուզակների դեմ: Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետեւ բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել: Այսպես կոչված «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու: Դրա անհեռանկար լինելն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում