ՄՄարիամ Մխիթարյան

Քիսինջերը մեղադրել է եվրոպացի առաջնորդներին

Քիսինջերը մեղադրել է եվրոպացի առաջնորդներին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Bloomberg-ի հետ հարցազրույցում մեղադրել է եվրոպացի առաջնորդներին և քաղաքական գործիչներին ուղենիշ չունենալու համար: Ըստ Քիսինջերի՝ նրանք չեն հասկանում, թե իրականում ինչ խնդիրներ են կանգնած իրենց առջև: Քննադատությունն ուղղված է եղել հիմնականում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Շոլցին:

Ավելի վաղ Քիսինջերը քննադատել էր նաև ԱՄՆ-ի ղեկավարությանը, խորհուրդ էր տվել հրաժարվել Չինաստանի հետ առճակատման քաղաքականությունից: «Մշտական ​​առճակատման վիճակը չի հանգեցնի հաջողության Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերություններում»,- ասել է քաղաքական գործիչը: Նա նաև նշել է, որ քաղաքական ասպարեզում չի տեսնում ուժեղ առաջնորդների, որոնք ի վիճակի են դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում