Հայկ Մելիքյանի վիրտուոզ տարեվերջյան համերգը Երևանում

Հայկ Մելիքյանի վիրտուոզ տարեվերջյան համերգը Երևանում

Այսօր տեղի է ունենալու ՀՀ Վաստակավոր արտիստ, միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ բացառիկ վիրտուզ ծրագրով. մեկ ամբողջական բաժին միայն Շոպեն, այնուհետև՝ Սկրյաբին և երևանյան երաժշտական կյանքում գրեթե երբեք չկատարվող Ստրավինսկու ամենախրթին ստեղծագործություններից մեկը՝ «Պետրուշկա» դաշնամուրային սյուիտը:  

Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին. «Տարին գերհագեցած էր բազմազան ծրագրերով, միջազգային համերգաշարերով ու նաև նոր փառատոններով, սակայն երևանյան հանդիսատեսին ներկայանալու բերկրանքն ու պատասխանատվությունն այլ է, հարազատ ու կենացնող», - նշում է Հայկ Մելիքյանը: 

Նշենք, որ միջազգային երկարատև շրջագայությունից հետո այս համերգը դաշնակահարի աշնանային սեզոնի երևանյան եզրափակիչ միջոցառումն է: Այն կայանալու է Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, այսօր՝ ժամը 19:00-ին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում