ԼԼիլիթ Ասատրյան

ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Թեհրանում կայացած գագաթնաժողովի արդյունքում ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարության հիմնական դրույթներն են`

- ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան մերժում են Սիրիայի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցները.

- սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի.

- ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան հավատարիմ են մնում Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու միասնականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը.

- ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան դատապարտում են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների աճող ներկայությունն ու գործունեությունը, ինչպես նաև երկրում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարման ապօրինի նախաձեռնությունները:

Ղեկավարները որոշել են հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանում: Նախագահները պայմանավորվել են եռակողմ ձևաչափն ընդլայնել` այն չսահմանափակելով սիրիական թեմայով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում