Ուկրաինան պարտավորվել է չկիրառել HIMARS համակարգերը Ռուսաստանի տարածքում

Ուկրաինան պարտավորվել է չկիրառել HIMARS համակարգերը Ռուսաստանի տարածքում

Կիևը պարտավորվել է Ռուսաստանի տարածքին հարվածներ չհասցնել ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Նա հաստատել է, որ դա եղել է Կիևին HIMARS համակարգեր տրամադրելու հիմնական պայմաններից մեկը:

Պաշտպանության նախարարը նաև վստահություն է հայտնել, որ Արևմուտքն Ուկրաինային ժամանակակից ինքնաթիռներ և տանկեր կտրամադրի՝ չնայած ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն այլև չի ակնկալում  գործընկերներից ավիացիա ստանալ:

Բացի այդ, Ռեզնիկովը նշել է, որ Ուկրաինայի համար ոչ բոլոր ինքնաթիռներն են հարմար։ Նրա խոսքով՝ ուկրաինական աերոդրոմները պատրաստ չեն ամերիկյան F-16 կործանիչների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում