ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-ղազախական համագործակցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-ղազախական համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ղազախստանի հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ:

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես Ղազախստանից Հայաստան նավթամթերքի ներմուծման հնարավորությունները և պայմանները՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում։

Քննարկվել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում երկուստեք հաջողված փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր։

Նշվել է էներգետիկայի ոլորտում տարբեր ձևաչափերով երկու երկների լավ համագործակցությունը՝ այդ թվում ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձևավորման, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջանակներում և այլ ուղղություններով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում