ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայում ռուս, հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորումը

Մոսկվայում  ռուս, հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորումը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները հանդիպել են Մոսկվայում՝ քննարկելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ, կայացել է ՌԴ ԱԳՆ-ի և Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի աջակցությամբ ու համակարգմամբ։

Միջոցառումը բացել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Բաքվից և Երևանից որպես համակարգողներ են հանդես եկել Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնն ու «Օրբելի» վերլուծական կենտրոնը։ Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են իրենց անձնական տեսակետները։

Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը, ինչպես նաև հումանիտար հարցեր և կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները:

Քննարկվել է նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորման աշխատանքներում փորձագիտական ​​երկխոսության դերն ու տեղը։

Մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումներն ու համատեղ աշխատանքը եռակողմ փորձագիտական ​​հարթակի՝ «Խաղաղության մասին երկխոսության» շրջանակներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում