Հակաբիոտիկները կվաճառվեն դեղատոմսերով

Հակաբիոտիկները կվաճառվեն դեղատոմսերով

Որ մարդիկ հակաբիոտիկները չչարաշահեն, Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը հաջորդ տարվանից կվաճառվեն դեղատոմսերով: Հակաբիոտիկի շատ օգտագործման հետևանքով մանրէները վաղ, թե ուշ դառնում են դեղակայուն, դեղն էլ՝ անօգուտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ դեղակայուն մանրէներից տարեկան եվրոպական տարածաշրջանում 25 հազար մարդ է մահանում։ Ըստ հաշվարկների, մոտ երեսուն տարուց այս թիվը կհասնի 10 միլիոնի։ Մանկաբույժներն ահազանգում են, մայրերը հիվանդանոց են բերում երեխաների, որոնց վրա անգամ 3-րդ սերնդի հակաբիոտիկը՝ Ցեֆտրիաքսոնը չի ազդում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում