ԼԼիլիթ Ասատրյան

Մխիթար Հայրապետյանը ԲՏԱ նախարարին է ներկայացրել Quanta մագիստրոսական կրթական ծրագիրը

Մխիթար Հայրապետյանը ԲՏԱ նախարարին է ներկայացրել Quanta մագիստրոսական կրթական ծրագիրը

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հյուրընկալվել են «Իմ քայլը» հիմնադրամում, որտեղ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել են «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով։

Մխիթար Հայրապետյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրը, ինչպես նաև հայտնել է հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված հիմնադրամի ջանքերի մասին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում