Ուկրաինայի պաշտպանության նախարարության հրամանով «Հոկտեմբերի 1-ից որոշակի մասնագիտությունների տեր կանայք պետք է զիվորական հաշվառման կանգնեն», - հաղորդում է «Զերկալո Նեդելյա»-ի ուկրաինական հրատարակությունը։
Պահանջված ոլորտներից են քիմիան, կենսաբանությունը, հեռահաղորդակցությունն ու ռադիոտեխնիկան, ՏՏ ոլորտի և մի շարք բժշկական մասնագիտություններ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է նաև զորքերի ապահովման, հարկային գործի, մարքեթինգի, պոլիգրաֆիայի և հրատարակչական գործի մասնագետներով:










