ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Ներսեսյանն ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերը Հայաստանի և ՄԹ միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում

Դեսպան Ներսեսյանն ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերը Հայաստանի և ՄԹ միջև երկկողմ հարաբերությունների զարգացման  գործում

Ս.թ. հուլիսի 10-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցել է Լոնդոնի հայկական ամառային ամենամյա փառատոնին, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմական հանձնախումբը։ Այդ մասին հայտնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից:

 
Հնարավոր է սա 7 մարդ և դրսումը-ի նկարն է
 

Դեսպան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում նշել է նման միջոցառումների կարևորությունը, որը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի հարուստ պատմությունը, արվեստը և խոհանոցը։ Դեսպանն ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ վստահեցնելով, որ շարունակելու է անել առավելագույնն այդ կապերի հետագա ամրապնդման համար։

 
Հնարավոր է սա 4 մարդ, զարդեր և դրսումը-ի նկարն է
 

Միջոցառմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմիննների ղեկավարներ։

 
Հնարավոր է սա 4 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում