Թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպք 9 ամսում

Թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպք 9 ամսում

Թուրք վարորդը 100 կգ-ից ավելի հերոյինը՝ Իրանում փաթեթավորված 204 բրիկետների մեջ, բեռնատարի հատուկ թաքստոցում փորձել է Հայաստանով Վրաստան հասցնել երեք քրդերի պատվերով: Մեղրիի մաքսակետում բռնվել է։ Թմրամիջոցը նավով պետք է տեղափոխվեր Եվրոպա։ Դեպքը դեռ հուլիսին է եղել, կալանավորված վարորդն արդեն իրեն մեղավոր է ճանաչել: 2017-ի՝ ինը ամիսներին Ազգային անվտանգության ծառայությունը քննել է թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրեական գործ: 3 դեպքով Իրանից են փորձել թմրանյութ բերել, մեկական դեպքով Միացյալ նահանգներից, Թուրքիայից եւ Նիդեռլանդներից: Երկու դեպքով էլ փորձել են 8.5 կգ ափիոնը Հայաստանից փոստով առաքել Կանադա: Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից՝ 7-ը` Հայաստանի, իսկ 8-ը՝ Իրանի քաղաքացիներ են: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում