ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս հաքերները գաղտնի փաստաթղթեր են ձեռք բերել Ուկրաինայի գործողությունների մասին

Ռուս հաքերները գաղտնի փաստաթղթեր են ձեռք բերել Ուկրաինայի գործողությունների մասին

Ռուսական RaHDIt («Չար ռուս հաքերներ») հաքերային խումբը և Ուկրաինայում գործող կանանց «Բերեգինի» խումբը ստացել են գաղտնի օպերատիվ փաստաթղթեր ուկրաինական բանակի որոշումների և ռազմական գոտում իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է RaHDIt-ի ներկայացուցիչը՝ անանունության պայմանով, նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

RaHDIt-ի ներկայացուցիչը նաև տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին։ Նրա խոսքով՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 50-70 հազար զինծառայող:

Մինչդեռ հունիսի 20-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հատուկ գործողության սկզբից ուկրաինական բանակի կորուստների մասին ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 10 հազար զինվոր, ևս 30 հազարը վիրավորվել են։

RaHDit-ը հրապարակել է նաև Ուկրաինայի ռազմական գերատեսչության գլխավոր հետախուզական վարչության (GUR) 1000, Ուկրաինայի անվտանգության ծառայության 700 աշխատակցի անձնական տվյալներ և տեղեկություններ ուկրաինական ազգայնական կազմավորումների ավելի քան 11000 կողմնակիցների մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում