ՄՄարիամ Մխիթարյան

Գազամատակարարումը «Հյուսիսային հոսքով» դադարեցվում է

Գազամատակարարումը «Հյուսիսային հոսքով» դադարեցվում է

Ռուսաստանը մինչև հուլիսի 21-ը10 օրով դադարեցնում է մատակարարումները «Հյուսիսային հոսքով», հայտնում է BBC-ն:

Գազատարը Ռուսաստանից Եվրոպա վառելիքի արտահանման հիմնական ուղին է։ Հուլիսի 11-21-ը մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն՝  պայմանավորված տարեկան տեխնիկական սպասարկումով։

Գերմանիայում, սակայն, վախենում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդմիշտ կփակի դեպի Եվրոպա գազի փականը։ Այդ մասին գրում է Bild-ը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ գազատարի վերանորոգման աշխատանքները կտևեն ընդամենը տասը օր, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը աշխարհում շատ արագ է փոխվում՝ նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում Մոսկվայի և Բեռլինի հետագա հարաբերությունները կանխատեսելու համար։

«Վաղը Պուտինը կփակի գազի փականը: Բայց արդյոք նորից կբացի՞»,- հրապարակումը մտահոգություն է հայտնել:

Եվրոպան, որպես մի ամբողջություն, պատրաստվում է հայտարարել արտակարգ միջոցառումների մասին՝ այժմ համատեղ, և ոչ առանձին երկրների մակարդակով։ Ծրագիրը կհրապարակվի այս շաբաթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում