Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը իր թեկնածությունը չի առաջադրի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը իր թեկնածությունը  չի առաջադրի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո համարվում էր վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը, հայտարարել է, որ չի մասնակցի իշխող Պահպանողական կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարին:

YouGov սոցիոլոգիական ինստիտուտի հետազոտության համաձայն՝ Ուոլեսն ընտրողների կողմից դիտվել է որպես Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածու:

Այժմ վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է: Նրան հաջորդում են առևտրի փոխնախարար Փենի Մորդոնթը և արտգործնախարար Լիզ Թրասը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամի ֆոնին հրաժարականի մասին էր հայտարարել Բորիս Ջոնսոնը, որը կշարունակի կատարել վարչապետի լիազորությունները, մինչև կառավարության նոր ղեկավարի ընտրությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում