ԼԼիլիթ Ասատրյան

ՇՄ նախարարության 2023 թ. բյուջետային հայտը ներառում է 6 ծրագիր և 24 միջոցառում. Հակոբ Սիմիդյան

ՇՄ նախարարության 2023 թ. բյուջետային հայտը ներառում է 6 ծրագիր և 24 միջոցառում. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է գործող 6 ծրագիր և 24 միջոցառում, համաձայն որի՝ ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 7,496,603.9 հազար դրամ՝ առանց «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի, ինչը 2022 թ. 6,865,538.4 հազար դրամ ճշտված բյուջեի համեմատ ավելի է 9.2 տոկոսով. այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ:

2022 թ. հաստատված պետական բյուջեի համեմատ նախարարության պահպանման ծախսերն ավելացել են մոտ 9.3 տոկոսով, ինչն էլ հիմնականում պայմանավորված է նախարարության և ԾԻԳ-ի մասով աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսերի ավելացմամբ:

Նախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարության առաջարկությամբ որպես ոչ ֆինանսական նոր ցուցանիշ՝ 2022 թ. ավելացվել է նաև ազդակիր համայնքների շահառուների թիվը, ինչպես նաև միջոցառումը բնութագրող նոր ցուցանիշները՝ բնապահպանական ծրագրերում ընդգրկված բնապահպանական և առողջապահական միջոցառումների քանակը:

Հակոբ Սիմիդյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Սևանա լճի պահպանմանը, աղտոտվածության մակարդակին, Սևանի իշխան ձկնատեսակի բնական վերարտադրությանը, անտառածածկ տարածքների գողությանը, պահպանմանը:

«Իշխանի բնական վերարտադրության համար միակ խնդիրը ձկնատեսակի պաշարի պակասը չէ, Սևանա լճում ձկան ձվադրման գործընթացն այլ է: Գետերը, որոնք լցվում են Սևան, աղբից մաքրման կարիք ունեն, որովհետև իշխանը հենց այդ հատվածում է ձվադրում կատարում, այսինքն՝ բնական զարգացման համար այլ բաղադրիչներ ևս առկա են»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով անտառտնտեսություններին վերաբերող հարցին՝ Հակոբ Սիմիդյանը նշել է, որ ոլորտին նախատեսվում է հատկացնել 413 մլն դրամ, որը ոչ միայն նոր անտառների ստեղծմանն է հատկացվում, այլև՝ պահպանմանը:

Ազգային ժողովի բյուջետային գրասենյակն առաջարկներ ու դիտարկումներ է ներկայացրել բյուջետային ծրագրերի և դրանց ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում