ԼԼիլիթ Ասատրյան

Հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստացել բարեփոխումների օրակարգին Շվեդիայի ցուցաբերած աջակցության շնորհիվ. Միրզոյան

Հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստացել բարեփոխումների օրակարգին Շվեդիայի ցուցաբերած աջակցության շնորհիվ. Միրզոյան

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Շվեդիան ձևավորել են երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգ, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստացել Հայաստանի բարեփոխումների օրակարգին Շվեդիայի ցուցաբերած աջակցության շնորհիվ, ինչի մասին են վկայում Երևանում նստավայր դեսպանության հիմնումը, երկկողմ զարգացման համագործակցության վերագործարկումը, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճը։

Շնորհավորելով գործընկերոջը՝ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն իր ուղերձում նշել է, որ հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ հնարավորություն է արժևորելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները։

Նախարար Լինդեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամություն է հայտնել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում