ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը դեռ որևէ լուրջ բան չի սկսել Ուկրաինայում. Պուտին

Ռուսաստանը  դեռ որևէ լուրջ բան չի սկսել Ուկրաինայում. Պուտին

Ռուսաստանը մինչ այժմ որևէ «լուրջ» բան չի արել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Ի՞նչ ասեմ, թող փորձեն»,- ասել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ կատարվում է այժմ Ուկրաինայում, կրում է հավաքական Արևմուտքը:

«Բոլորը պետք է իմանան, որ, մեծ հաշվով, մենք դեռ որևէ լուրջ բան չենք սկսել։ Միաժամանակ մենք չենք հրաժարվում խաղաղ բանակցություններից։ Բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է իմանան, որ հետագայում ավելի դժվար կլինի բանակցել մեզ հետ»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Հունիսի վերջին Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի, և կարիք չկա դրա ավարտը հարմարեցնել որևէ ժամկետի։ Նա հավելել է, որ հատուկ գործողության վերջնական նպատակը «Դոնբասի ազատագրումն է, այդ մարդկանց պաշտպանությունը և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կերաշխավորեն հենց Ռուսաստանի անվտանգությունը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում