Ղազախստանի նախագահը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումները

Ղազախստանի նախագահը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տրանսպորտային-տարանցիկ ներուժի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել՝ ազգային նավթագազային ընկերությանը հանձնարարելով դիվերսիֆիկացնել  նավթի մատակարարումը: Այս մասին նշված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում:

Տոկաևը առաջնահերթ է համարել նավթի մատակարարման դիվերսիֆիկացումը: Նա Ղազախստանի ազգային նավթային ընկերությանը հանձնարարել է մշակել օպտիմալ տարբերակներ, այդ թվում՝ Թենգիզի նախագծի ներդրողներին ներգրավելու հնարավորությամբ։

Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին սկսվում է Չինաստանից, անցնում Ղազախստանով և Կասպից ծովի ջրային տարածքով, ապա Ադրբեջանով հասնում Վրաստան և Թուրքիա։ Այնտեղից մատակարարումը կարող է շարունակվել դեպի Եվրոպայի երկրներ։

Տոկաևը հանձնարարել է նաև ավելացնել դեպի Չինաստան նավթամուղների հզորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում