ՄՄարիամ Մխիթարյան

ՉԲԱՑԵԼ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կրակել է» դոլարի վրա. Toronto Star

ՉԲԱՑԵԼ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կրակել է» դոլարի վրա. Toronto Star

Ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է նոր ֆինանսական կարգի, որի դեպքում այլ արժույթները կարող են «նեղել» դոլարին, գրում է կանադական Toronto Star-ը։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ այս իրավիճակում Մոսկվան առանձնահատուկ դեր ունի։ «Ռուսաստանը կրակել է ՆԱՏՕ-ի ֆինանսական համակարգի ուղղությամբ՝ արդյունավետ միջոցներով պատասխանելով Արևմուտքի պատժամիջոցներին»,- կարծում է դիտորդը։

Որպես օրինակ՝ նա բերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ անբարյացակամ երկրների համար գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու վերաբերյալ և նշել, որ համաշխարհային դրամավարկային համակարգն արդեն վերականգնվում է։

Ըստ Credit Suisse ֆինանսական կոնգլոմերատի, որին վկայակոչում է հեղինակը, նոր տնտեսական կարգը կպտտվի ապրանքային արժույթների շուրջ, ինչը էլ ավելի կթուլացնի դոլարն ու եվրոն։

Նա ուշադրություն է հրավիրել Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի հետ Ռուսաստանի գլոբալ առևտրային հարաբերությունների զարգացման վրա։

«Ռուսաստանի նախագահը կողմնակից է, որ BRICS-ի երկրները քննարկեն ոսկով միջազգային պահուստային արժույթ ստեղծելու հնարավորությունը»,- գրում է դիտորդը։

Նա կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են նման արժույթ ստեղծել ԱՄՆ դոլարային համակարգից դուրս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում