ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը. Գրուշկո

ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը. Գրուշկո

ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի ժամանակների դիմակայությունը՝ ՆԱՏՕ-ն օգտագործելով որպես սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման գործիք: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մենք չենք ուզում վերադառնալ Սառը պատերազմին։ Դա ՆԱՏՕ-ն է մեզ պարտադրում»,- պարզաբանել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ ի տարբերություն Արևմուտքի երկրների՝ Ռուսաստանը չի ավելացնում ռազմակայանների քանակը, դաշինքի երկրները չի շրջապատում իր զորքերով և «Կուբայի հետ բանակցություններ չի վարում՝ այնտեղ իր հրթիռները տեղակայելու վերաբերյալ»:

Ըստ Գրուշկոյի՝ ԱՄՆ-ն փորձում է պահպանել առաջնորդությունը և միաբևեռ աշխարհը:

«Դիմակայությունը կշարունակվի նաև այն պատճառով, որ մեզ պարտադրված կանոններով մենք չենք խաղա»,- եզրափակել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում