ԱՄՆ-ը չպետք է օգնություն ցուցաբերի Ադրբեջանին. կոնգրեսական Շերման

ԱՄՆ-ը չպետք է օգնություն ցուցաբերի Ադրբեջանին. կոնգրեսական Շերման

ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձևի շրջանցումը: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը:

«Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և չպետք է որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմ: Օգնությունը, որը մենք տրամադրում ենք, մեծ չէ, բայց կարծում եմ, որ այն ունի դիվանագիտական կարևորություն, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- ասել է կոնգրեսականը:

Նա կարծիք է հայտնել նաև, որ Արցախում մարդասիրական ծրագրերի համար ԱՄՆ-ի օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվելու «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:

«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները»,- ասել է Շերմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում