ԼԼիլիթ Սեդրակյան

Վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը. Մարտուն Գրիգորյան

Վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը. Մարտուն Գրիգորյան
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում: 
 
«Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։
 
Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։
 
Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր՝ պատրաստ եմ և պարտավորված՝ ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետևողական լինելու համար։
 
Հընթացս կտեղեկացնեմ ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։
Շնորհակալ եմ»,- գրել է Գրիգորյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
 
Դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում