ԼԼիլիթ Ասատրյան

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նվաճել է Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթողի տիտղոսը։ Մրցաշարի եզրափակչում մեր ընտրանին 84:68 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ Մալթայի հավաքականի նկատմամբ։

Եզրափակիչ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում հուլիսի 2-ին մրցել էր Անդորրայի հավաքականի հետ և 93։66 հաշվով հաղթանակ տարել։

Խմբային փուլում էլ մեր ընտրանին նախ 100։63 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի հավաքականին, ապա 78։66 հաշվով առավելության էր հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում