ԼԼիլիթ Ասատրյան

ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպվող Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Возможно, это изображение 4 человека и в помещении
 

«Այսօր ՄԱԿ-ում փոխնախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք վերաբերում են և՛ ենթակառուցվածքի բարելավմանը, և՛ ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների կառավարման համակարգին, և՛ հետվթարային խնամքի համակարգին։ Նա նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի սահմանած «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) քաղաքականության վերջնական նպատակին՝ մինչև 2050 թվականը ճանապարհներին զրո մահեր և լուրջ վնասվածքներ, և մինչև 2030 թվականը ճանապարհներին մահացությունների թիվը կրկնակի կրճատելու նոր միջանկյալ թիրախներին հասնելու համար:

 
Возможно, это изображение 1 человек, стоит, в помещении и текст «CANADA ARMENIA»
 
Ղալեչյանը նշել է ճանապարհային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեփոխումների մասին, որոնք նախատեսում են ստեղծել ճանապարհային անվտանգության կառավարման արդյունավետ համակարգ և ժամանակակից ինստիտուցիոնալ շրջանակ։
 
Возможно, это изображение один или несколько человек, люди стоят и в помещении

 

Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկվում են ճանապարհային անվտանգության կայուն զարգացման ապահովման համար քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտության և կառավարությունների համակողմանի մոտեցումների, ճանապարհային անվտանգության ապահովման համար կայուն ներքին ներդրումների, ինչպես նաև կարողությունների զարգացման և աջակցության նպատակով միջազգային ֆինանսավորման ապահովման հետ կապված հարցեր»,- նշված է գրառման մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում