ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայի իշխանությունները դեմ են դեպի Կալինինգրադ տարանցման հետ կապված Լիտվայի գործողություններին. Spiegel

Գերմանիայի իշխանությունները դեմ են դեպի Կալինինգրադ տարանցման հետ կապված Լիտվայի գործողություններին. Spiegel

Գերմանիայի կառավարությունը վրդովված է Ռուսաստանի շրջաններից Կալինինգրադի մարզ տարանցիկ փոխադրումների հարցում Լիտվայի գործողություններից։ Այս մասին հայտնում է Spiegel հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ Բեռլինը չի ընդունում Վիլնյուսի այն կարծիքը, որ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը Կալինինգրադ չպետք է իրականացվի ԵՄ տարածքով։ Գերմանիայում դա անվանել են Ռուսաստանից դեպի Ռուսաստան փոխադրում և հայտարարել, որ իրավիճակը պետք է կարգավորվի։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ARD հեռուստաալիքի եթերում կոչ է արել համաեվրոպական լուծում տալ Կալինինգրադի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցների փաթեթները վերաբերում են Ռուսաստան ապրանքների ներմուծմանն ու արտահանմանը, այլ ոչ թե երկրի մի հատվածից մյուսը տարանցմանը։

Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն Լիտվայի գործողություններն անօրինական են անվանել և հայտարարել, որ դրանք հակասում են միջազգային պայմանագրերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում