ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանը մտադիր է ԱՄՆ-ից 20 F-35 կործանիչ գնել. Միցոտակիս

Հունաստանը մտադիր է ԱՄՆ-ից 20 F-35 կործանիչ գնել. Միցոտակիս

Հունաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ Lockheed Martin-ի արտադրության 20 F-35 կործանիչներ գնելու համար՝ հայտարարել է երկրի վարչապետը, գրում է Reuters-ը։

ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը պաշտպանության ոլորտի վրա ծախսում է իր համախառն ներքին արդյունքի ավելի քան 2%-ը։ Վերջին տարիներին Աթենքն ավելացրել է ռազմական գնումները, քանի որ հարևան պետության՝ Թուրքիայի, պատմական մրցակցի ու ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ լարվածությունը կրկին սրվել է:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը ուսումնասիրում է ինքնաթիռների երկրորդ խմբաքանակի գնումը։

Հունաստանը և Թուրքիան տասնամյակներ շարունակ հակասություններ ունեն մի շարք հարցերի շուրջ՝ սկսած Էգեյան ծովում թռիչքներից, ծովային սահմաններից մինչև էներգետիկ ռեսուրսներ և էթնիկապես պառակտված Կիպրոս:

Միցոտակիսն առաջին անգամ անդրադարձել է F-35 ինքնաթիռների գնմանը մայիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

Անցյալ տարի Աթենքը պատվիրել էր Dassault-ի արտադրության 24 Rafale ինքնաթիռ՝ 2,5 մլրդ եվրոյով (2,60 մլրդ դոլար) և երեք ռազմածովային ֆրեգատ՝ չորրորդը Ֆրանսիայից՝ մոտ 3 մլրդ եվրոյով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում