ՎՎարդուհի Բալյան

Արտակ Կրկյաշարյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու

Արտակ Կրկյաշարյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքները:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Քվեարկության արդյունքում 69 կողմ ձայնով ընտրվել է Արտակ Կրկյաշարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում