Foreign Policy (FP)-ին հրապարակել է ամերիկացի փորձագետ Էմմա Էշֆորդի հարցազրույցը, որում փորձագետը խոստովանել է, որ Կալինինգրադի շրջափակումը կխախտի Ռուսաստանի և ԵՄ-ի միջև խաղաղության հավասարակշռությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները ներկայումս պատերազմական վիճակում չեն, սակայն Կալինինգրադի շրջափակումը կարող է վտանգել այս «հավասարակշռությունը»:
Ամերիկացի փորձագետի կարծիքով, Լիտվան և Եվրամիությունը պետք է դադարեցնեն իրենց գործողությունները էքսկլավի դեմ, քանի որ բեռնափոխադրումները տարածաշրջան ռուսական ներքին առևտուր է։ Էշֆորդի համոզմամբ՝ Բրյուսելը պետք է ի սկզբանե կանխեր խնդիրը՝ պատժամիջոցների փաթեթում բացառելով տարածաշրջանը։
«Սա առևտուր չէ Եվրամիության հետ, սա առևտուր է Ռուսաստանի ներսում, որը ստիպված է անցնել եվրոպական տարածքով»,- պարզաբանել է նա։
Էշֆորդն ընդգծել է, որ Արևմուտքը պետք է հարմարվի ներկայիս տնտեսական իրականությանը։










