ՄՄարիամ Մխիթարյան

Չնայել. ՆԱՏՕ-ն Զելենսկուն կոչ է արել ռազմական ճանապարհով լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Չնայել. ՆԱՏՕ-ն Զելենսկուն կոչ է արել ռազմական ճանապարհով լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել ռազմական ճանապարհով լուծել ուկրաինական հակամարտությունը։ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն մանրամասնել է, որ դաշինքի առաջնորդները հնարավորություն են ունեցել զրուցել Ուկրաինայի պետության ղեկավարի հետ և ընդգծել, որ ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն օգնել Կիևին ներկա հակամարտությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։

«Պատերազմը կարելի է հաղթել միայն մարտի դաշտում, և մենք պետք է շարունակենք աջակցել նախագահ Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին՝ մարտի դաշտում հաղթելու համար», ասել է Ալեքսանդր Դե Կրոոն:

Մինչդեռ հունիսի 25-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարեց, որ «այս պատերազմն, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ»:

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին ՆԱՏՕ-ն որոշել է Մոսկվան անվանել դաշինքի անվտանգության գլխավոր սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ նշել է, որ մինչև 2023 թվականը դաշինքի կոնտինգենտը 40-ից կհասցվի 300 հազարի, Ռուսաստանի հետ սահմանին կտեղակայվի ծանր տեխնիկա և սպառազինություն:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն պաշտպանական ծախսերի ավելացման իրենց պարտավորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում