ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն ստիպված կլինի հրաժարվել միաձայնության սկզբունքից. Բորել

ԵՄ-ն ստիպված կլինի հրաժարվել միաձայնության սկզբունքից. Բորել

Եվրամիությունը նոր երկրների մուտքի պատճառով ստիպված կլինի հրաժարվել միաձայն որոշումներ կայացնելու սկզբունքից՝ իր բլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ ԵՄ-ն պետք է իրական ժամանակում «ռազմավարական որոշումներ» կայացնի։ Նա «անխոհեմ» է համարել հին ձևով աշխատելը, քանի որ այն, ինչի շուրջ չի հաջողվում համաձայնեցնել 27 անդամի, անհնար կլինի անել, երբ ԵՄ երկրների թիվը հասնի 30-ի և ավելիի։

Բորելը որպես օրինակ նշել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը, որը տևեց ավելի քան մեկ ամիս, իսկ այդ հարցում կոնսենսուսի հասնելու համար պահանջվեց առաջարկվող սահմանափակումների էական թուլացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում