ԷԷլեն Պետրոսյան

ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք՝ մասնակցելու մրցակցության միջազգային համաժողովին

ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք՝ մասնակցելու մրցակցության միջազգային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով մեկնել է Աթենք՝ մասնակցելու հունիսի 28-30-ը կայանալիք մրցակցության միջազգային համաժողովին։

Համաժողովին ներկա են լինելու Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության խթանման ուղիների վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում