Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով. Ստոլտենբերգ

Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ցանկանում է օգնել Ուկրաինային ինքնիշխան և անկախ եվրոպական երկիր մնալու հարցում՝ հայտարարել Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կհաջողվի լուծել բանակցությունների միջոցով: Ստոլտենբերգը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև տոտալ պատերազմ չի ընթանում: Միևնույն ժամանակ, նա հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ամրապնդելու օգտին:

«Ամենայն հավանականությամբ, այդ պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պատասխանատու ենք Ուկրաինայի առավել ամուր դիրքորոշումը ապահովելու համար»,- նշել է Ստոլտենբերգը: 

Նրա խոսքով՝ դա անելու լավագույն միջոցը Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն ցուցաբերելն ու Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում