Վաղարշակ Հարությունյանը և Յուրի Վորոբյովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցեր

Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունիսի 24-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ՝ հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև կապերի զարգացման հետ կապված հարցեր:
Նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա հուլիսին Կրասնոյարսկ քաղաքում:









