ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ ԵՄ-ի կողմից անդամի թեկնածուի կարգավիճակի մերժման պատճառով

Վրաստանի վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ ԵՄ-ի կողմից անդամի թեկնածուի կարգավիճակի մերժման պատճառով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ այն պատճառով, որ ԵՄ-ն հրաժարվում է երկրին միության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Ավելին՝ նա պատմական է համարել Եվրամիության որոշումը՝ գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր պատմական օր է․ ԵՄ-ն ճանաչում է կառույցին անդամակցելու Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր պայմանները եվրաինտեգրման ճանապարհին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ուկրաինային և Մոլդովային միության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում