ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական ուժերը մոտենում են Լիսիչանսկին

Ռուսական ուժերը մոտենում են Լիսիչանսկին

ԼԺՀ-ի ուժերը դիրքավորվել են Լիսիչանսկի ռետինե արտադրատեսակների գործարանի տարածքում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղբյուրին։

Մարտերը շարունակվում են, ուկրաինացի զինծառայողները ականանետներից կրակում են ԼԺՀ-ի ստորաբաժանումների ուղղությամբ, Ուկրաինայի Զինված ուժերի որոշ զինվորներ, միաժամանակ, փորձում են լքել քաղաքը գյուղական ճանապարհներով՝ հավելել է աղբյուրը։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինվորականները ենթադրում են, որ շատ շուտով Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի ուկրաինական «Այդար» գումարտակի զինծառայողները զանգվածաբար վայր կդնեն զենքը:

ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն ասել է, որ Ազոտում նաև մինչև հազար խաղաղ բնակիչ կա։ Նա նշել է, որ գործարանը պաշտպանող Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ սկսել են սպիտակ դրոշներ բարձրացնել և հանդես գալ բանակցությունների առաջարկներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում