ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը Ուկրաինային 450 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կհատկացնի

ԱՄՆ-ը Ուկրաինային 450 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կհատկացնի

ԱՄՆ-ը Ուկրաինային 450 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ կհատկացնի՝ ճեպազրույցում ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ նոր օգնության փաթեթի շրջանակներում Ուկրաինան կստանա չորս MLRS համակարգեր, հրետանային զինամթերք և 18 պարեկային նավ՝ «Ուկրաինային օգնելու պաշտպանել իր ափերն ու ջրային ուղիները»։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգողը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի հզոր զենք է մատակարարում ռազմական գործողությունների փոփոխվող բնույթի պատճառով։

Քիրբիի խոսքով՝ փետրվարից մինչ օրս ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է 6,1 միլիարդ դոլարի օգնություն, իսկ Սպիտակ տան ներկայիս վարչակազմի կառավարման սկզբից՝ 6,8 միլիարդ դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում