ԱԱրսեն Մկրտչյան

Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են. Խաչատուրյան

Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը չի մոռացել այն անգնահատելի քաղաքական աջակցու­թյունը, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծ­ված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում։

Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են տարբեր ոլորտներում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք երկկողմ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում