ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը ստիպված էր ռազմական հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում. ճապոնացի պատգամավոր

Ռուսաստանը ստիպված էր ռազմական հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում. ճապոնացի պատգամավոր

Ռուսաստանը ստիպված էր ռազմական հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում, քանի որ Կիևը հրաժարվեց կատարել մինսկյան պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուզուկին՝ փոխանցում է РИА Новости-ն։

Խորհրդարանականը նշել է, որ ցանկացած հակամարտության համար երկու կողմն էլ մեղավոր է: Այս դեպքում պատասխանատվություն են կրում և՛ Մոսկվան, և՛ Կիևը։ Նա ընդգծել է, որ ներկա պահին իրավիճակի միակողմանի լուսաբանման խնդիր կա, երբ համաշխարհային լրատվամիջոցներն օբյեկտիվ գնահատական ​​չեն տալիս և միայն թեժացնում են առճակատումը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Ուկրաինան խախտել է իր ստորագրած խոստումները, այդ թվում՝ 2014-ի և 2015-ի Մինսկի համաձայնագրերը, մինչդեռ «այդ մասին ընդհանրապես չեն խոսում և չեն քննարկում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում