Ուկրաինան պահանջել է Վրաստանին չտրամադրել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ. Ղարիբաշվիլի

Ուկրաինան պահանջել է Վրաստանին չտրամադրել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ. Ղարիբաշվիլի

Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան անձամբ մեկնել է ԱՄՆ և Եվրոպա՝ պահանջելով, որ Վրաստանին չտրամադրեն Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Նա գրեթե վերջնագիր է ներկայացրել Եվրոպային, որ եթե Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանա, ապա Ուկրաինան շատ կհիասթափվի»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Նա վրացի ընդդիմադիրներին ևս մեղադրել է նրա համար, որ վերջիններս մեկնել են Բրյուսել և խնդրել, որ Վրաստանին չտրամադրեն ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ:

Ավելի վաղ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում Արախամիան ասել էր, որ մեկնել է ԱՄՆ՝ ամերիկյան կողմին փոխանցելու ապացույցներ, որ Վրաստանը խախտում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում