Խնդիրները կարգավորվում են երկկողմ ձևաչափով. Զախարովան՝ Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստիի» արգելափակման վերաբերյալ

Խնդիրները կարգավորվում են երկկողմ ձևաչափով. Զախարովան՝ Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստիի» արգելափակման վերաբերյալ

Լրատվամիջոցների հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն օրենքի և ազատ խոսքի ու լրագրողների իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» գործակալության արգելափակման վերաբերյալ «Լուրերի» հարցին:

«Առաջացող խնդիրները մենք մեր գործընկերների հետ կարգավորում ենք երկկողմ ձևաչափով»,- նշեց ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովան հույս հայտնեց, որ նման միջադեպեր հնարավորինս քիչ կգրանցվեն, և երկկողմ հարաբերությունները կզարգանան նաև լրատվության ոլորտում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում