ԱԱրևիկ Աբելյան

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին: 

Վանեցյանը ֆեյսբուքում հայտարարել է՝ իրեն այլևս չի տեսնում խորհրդարանում, քանի որ այն դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։

Վանեցյանը նաև տեղեկացրել է, որ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում