Իսպանիայում Հայաստանի դեսպանության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի համագործակցությամբ հունիսի 15-ին համալսարանում կայացել է միջոցառում՝ «Հայաստան. ներկան և ապագան» խորագրով։ Միջոցառման շրջանակներում ելույթով հանդես է եկել դեսպան Սոս Ավետիսյանը։


Միջոցառման շրջանակներում ելույթներով հանդես են եկել նաև նույն համալսարանի դասախոսներ Ֆրանսիսկո Սուրյանը, Խուլիետա Վարդապետյան-Կաբրալը, Գոհար Խաչատրյանը։










