ՄՄարիամ Մխիթարյան

Շոլցն առաջարկել է պարզեցնել Եվրամիությանը նոր երկրների անդամակցելու գործընթացը

Շոլցն առաջարկել է պարզեցնել Եվրամիությանը նոր երկրների անդամակցելու գործընթացը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել է պարզեցնել  Եվրամիություն նոր երկրների մուտքի գործընթացը։ Այդ մասին նա հայտարարել է DPA գործակալությանը։

Դա անելու համար Բրյուսելին անհրաժեշտ է «արդիականացնել իր կառույցներն ու որոշումների կայացման գործընթացները»՝ ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա մտադիր է հարցը բարձրացնել հունիսի 23-24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Այժմ ԵՄ անդամակցության համար դիմող պետությունները կարող են կարգավիճակ ստանալ միայն անդամ բոլոր երկրների միաձայն որոշմամբ։ Գործընթացը բարդ է լինելու, քանի որ յուրաքանչյուր թեկնածու երկիր, որը ցանկանում է դառնալ Եվրամիության մաս, պետք է կատարի բազմաթիվ պահանջներ։

Գերմանիայի կանցլերը Բրյուսելին կոչ է արել Ուկրաինայի կարգավիճակը լուծել «միասնության ոգով»։ Շվեյցարիան էլ այն կարծիքին է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ներկայումս անհնարին խնդիր է ԵՄ-ի համար: Դա բացատրվում է երկրում կոռուպցիայի բարձր մակարդակով, ինչպես նաև օրենքով, ըստ որի անդամակցելու որոշումը պետք է միաձայն ընդունվի Միության բոլոր անդամների կողմից։ Միաժամանակ հիշեցվում է, որ ԵՄ շատ երկրներ այս խորհրդանշական քայլը վաղաժամ են համարում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում