ԱԱրևիկ Աբելյան

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. Քերըն Դոնֆրիդ

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. Քերըն Դոնֆրիդ

Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, «Ազատության» հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի տեղակալ Քերըն Դոնֆրիդը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ դա շատ կարևոր հարթակ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցի համար, ու հավաստիացրել, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։

Պետքարտուղարի տեղակալը հայտնել է, որ Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, բայց Միացյալ Նահանգներն աջակցում և մասնակցում է ու շարունակելու է մասնակցել գործընթացին:

Վաշինգտոնի ներկայացուցչի գնահատմամբ՝ այժմ հնարավորությունների պահ է տարածաշրջանի համար, և Նահանգներն օգնելու է Հայաստանին խաղաղության հասնելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում