Արամ Սաթյանը կշարունակի գլխավորել Կոմպոզիտորների միությունը

Արամ Սաթյանը կշարունակի գլխավորել Կոմպոզիտորների միությունը

Եվս չորս տարի Արամ Սաթյանը կգլխավորի Կոմպոզիտորների միությունը: Կիրակի կայացել է 85-ամյա կառույցի 15-րդ համագումարը: Անդամ 144 կոմպոզիտորից ու երաժշտագետից ներկա է եղել 85-ը: Գործող նախագահը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքի ու բացթողումների մասին: Համագումարին լսել են նաև նախագահի թեկնածու՝ Վարդան Աճեմյանին: Մոտ 8 ժամ տևած քննարկումներից հետո՝ արվեստագետները քվեարկել են իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Ձայների մեծամասնությամբ՝ 56 քվեով հաղթել է Արամ Սաթյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում