ԱԱրևիկ Աբելյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

Ղեկավարվելով Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ և 145-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 16.06.2022 թ. որոշմամբ՝ գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Կարենի Վարդապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Վարդապետյանը մինչև այդ եղել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 15-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում