ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը զգալի ներդրում կունենա նոր աշխարհակարգում. Junge Welt

Ռուսաստանը զգալի ներդրում կունենա նոր աշխարհակարգում. Junge Welt

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը ցույց տվեց, որ Ռուսաստանին մեկուսացնելու արևմտյան երկրների փորձերը ձախողվել են՝ գրում է գերմանական Junge Welt պարբերականը։

Թերթն ուշադրություն է հրավիրել մի շարք պետությունների՝ Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի և շատ այլ երկրների համաժողովին մասնակցելու որոշմանը՝ չնայած պատժամիջոցների ռիսկին։ Դա, ըստ հեղինակի, պայմանավորված է արևմտյան աշխարհին այլընտրանք գտնելու նրանց ցանկությամբ։

«Հնդկաստանի առողջապահության նախարարը բանակցություններ է վարում ռուս-հնդկական դեղագործական համագործակցության ընդլայնման համար: Չինաստանի նախագահը հայտարարեց փոխադարձ առևտրի հետագա ակտիվացման մասին, որը շարունակում է բարգավաճել՝ չնայած հակամարտություններին և պատժամիջոցներին»,- ընդգծել է հոդվածի հեղինակը:

Նրա խոսքով՝ շատ երկրներ շարունակում են ուղիներ որոնել՝ վերջ դնելու անդրատլանտյան գերիշխանությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում