Արցախի եկեղեցիներում Սուրբ Պատարագ եւ հոգեհանգստյան կարգ է մատուցվել

Արցախի եկեղեցիներում Սուրբ Պատարագ եւ հոգեհանգստյան կարգ է մատուցվել

Կիրակի Արցախի եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվել ի հիշատակ սահմանային իրավիճակի սրման հետեւանքով զոհված հայ զինվորների։ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի համար նաեւ հոգեհանգստյան կարգ է մատուցվել:

Արցախցիների հոսքը եկեղեցիներ հունվարի 25-ի վաղ առավոտից չէր դադարում:  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում դիմեց ամբողջ ժողովրդին: Նրա խոսքով՝ ցավը մեծ է, համազգային ապրումներն էլ երբեմն տարբեր դրսեւորումներով են արտահայտվում: Հայ ժողովուրդն այս օրերին պետք է միասնական լինի ու հաղթահարի փորձությունները:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում