ՄՄարիամ Մխիթարյան

Արևմուտքը սկսել է հոգնել Ուկրաինայի խնդրանքներից. Asahi Shimbun

Արևմուտքը սկսել է հոգնել Ուկրաինայի խնդրանքներից. Asahi Shimbun

Արևմուտքը սկսել է հոգնել զենքի մատակարարման Ուկրաինայի պահանջներից՝ գրում է ճապոնական Asahi Shimbun թերթը։

Պաշտոնական Կիևը, ինչպես նշվում է հրապարակման մեջ, վերջերս ավելի ու ավելի է բարձրացնում այն ​​թեման, որ Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ ոչ բավարար աջակցություն են ցուցաբերում։ Ուկրաինայի ղեկավարությունն ավելի ու ավելի համառորեն է դիմում Արևմուտքին՝ ռազմական մատակարարումների հետագա ավելացման պահանջով։

Asahi Shimbun-ը հիշեցրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքն այն մասին, որ Կիևն արևմտյան գործընկերներից ստացել է իրեն անհրաժեշտ սպառազինության միայն 10 տոկոսը։

Ըստ տեղեկությունների՝ արևմտյան երկրները կարող են պարզապես ի վիճակի չլինել բավարարելու ուկրաինական կողմի սպառազինության պահանջները թե՛ ծավալներով, թե՛ մատակարարման արագության առումով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում